Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆիլհարմոնիկի հայաստանյան համերգաշրջանի մեկնարկը

Ֆիլհարմոնիկի հայաստանյան համերգաշրջանի մեկնարկը
08.09.2014 | 15:09

Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարեց հայրենիքից դուրս՝ Իտալիայում: Սեպտեմբերի 12-ին համերգաշրջանի մեկնարկը կտրվի Հայաստանում` Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Նախատեսվում են 9 համերգ, ինչպես նաև հյուրախաղեր, այս անգամ` դեպի Ավստրիա և Գերմանիա: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան ասպարեզի մեծահամբավ օտարազգի և հայ երաժիշտները` Կիրիլ Գերշտեյնը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Սերգեյ Կռիլովը և այլք:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ